Ջրօրհնեքի արարողություն Վիրահայոց թեմի Թբիլիսիի եկեղեցիներում
Հոկտեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, կատարվել է Նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով ջրի օրհնության կարգ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ընդունված կարգի համաձայն՝ Նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով Թեմերում կատարվում է ջրօրհնեքի արարողություն:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագը մատուցեց Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:
Հընթացս Սբ. Պատարագի, Սրբազան Հայրը իր քարոզ խոսքում հավուր պատշաճի մեկնաբանել է Սբ. Մյուռոնի խորհուրդը, հավատացյալներին ի գիտություն հայտնելով, թե երբ և ում ձեռամբ է կիրառվում Սրբալույս Մյուռոնը և օրհնված ջրից հավատացյալները ինչպես պետք է օգտվեն:
Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ Նորօրհնյալ Սբ. Մյուռոնով օրհնվել է ջուրը և բաժանվել հավատացյալներին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին