Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք.Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի հետ շփվելու մասին
«Ես չեմ կարծում, որ մեր թիմն այնպես է աշխատել, որ նման մտավախություն ունենա»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ Արգիշտի Քյարամյանը կարող է շատ բան խոսել ՔՊ-ականներիր մասին, ինչպես Հովիկ Աղազարյանի դեպքում։
Նա հայտնեց, թե մտավախություն չունի, որ եթե ինքը ԱԺ հայտնի լսումներին մասնակցեր, ապա Արգիշտի Քյարամյանը նաև կասեր, թե Ալեն Սիմոնյանն էլ է իրեն զանգահարել։
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Խի նման բան գոյություն ունի՞։ Հիմա այն Վանեցյանի՞նն է, Սերժ Սարգսյանի՞նն է, թե ումն է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև պատասխանեց հարցին, թե արդյոք շփվում է իր ընկեր Արթուր Վանեցյանի հետ՝ հայտարարելով. «Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե պետք լինի Հայաստանին, կգնանք Բաքու՝ մասնակցելու COP29-ին, պետք չի լինի, չենք գնա. Ալեն Սիմոնյան
- Պարոն Սիմոնյա՛ն, փաստորեն իմ հորդորը չանցավ, դուք շարունակում եք ստել ու կեղծել. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան