
«Հրապարակ».Ո՞վ կդառնա նախարար Արմեն Խաչատրյանը, թե՞ Ալեքսանդր Սիրունյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր նիստ է հրավիրելու։ Անցած շաբաթ կուսակցական հավաքը հետաձգվեց, և իշխող թիմն այդպես էլ չընտրեց արդարադատության նախարարի թեկնածու․ այսօր անդրադառնալու են հետաձգված հարցին։ Երեկ ՔՊ-ում խոսում էին, որ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մտադիր են ինքնաբացարկ հայտնել: Դա նշանակում է, որ մրցապայքարը կընթանա ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի և ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի միջև:
Ի դեպ, Խաչատրյանին առաջադրել են մի խումբ պատգամավորներ և Սյունիքի տարածքային խորհուրդը, այդ թվում` Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, իսկ Սիրունյանին` Նոր Նորքի ՔՊ տարածքային խորհուրդը՝ Արմեն Կոտոլյանի առաջարկով, որը 2018թ. սեպտեմբերից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն է: Չի բացառվում, որ այսօր էլ վարչությունը թեկնածու չընտրի, ինչպես նախորդ անգամ մերժեց Արփի Դավոյանին, քանի որ առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ, իսկ եթե մոռանանք այս թատրոնի մասին, պետք է արձանագրենք, որ ՔՊ-ում մեկ մարդ է որոշում կայացնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին