Ինչ եք իզուր տեղն այստեղ ճոռոմաբանությամբ զբաղվում ու դեմագոգիա անում. Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
«Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգն ամբողջությամբ հակասահմաադրական է, հակաօրինական է, ոչ մի կերպ չի առնչվում մեր ազգային, պետական շահերի պաշտպանության հետ»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանը։
Նա նշեց, որ նախօրեին այդ կանոնակարգի քննարկման ժամանակ ոչ մի հարցի պատասխան լիարժեք չտրվեց, խուսափողական պատասխաններ էին։
«Այս Ազգային ժողովը ձեռնամուխ է լինելու այդ կանոնակարգի վավերացմանը, այն էլ այն պայմաններում, երբ որ Ադրբեջանում նման համընթաց գործընթաց տեղի չի ունենում։ Սա նոնսենս է։ Խոսել եք սինխրոնիզացված համաձայնությունների մասին, հիմա մենք վավերացնում ենք, չենք կարող բացառել, որ Ադրբեջանը չի վավերացնելու, առավել ևս կարող է վավերացնի մեզ համար անընդունելի վերապահումներով։ Մենք ռիսկեր ենք ստեղծում մեր երկրի համար»,- ասաց Ռուսատմյանն ու հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունն այդ հակաօրինական գործընթացին չի մասնակցելու, չի մասնակցելու հարցի ոչ քննարկմանը, ոչ էլ քվեարկությանը։
«Մենք վավերացնում ենք, ստանում է ներքին ուժ, Ադրբեջանը չի վավերացնում և ինչ է ստացվում։ Ասում եք՝ այլևս ոչինչ է սա։ Դե ուրեմն զրոյից պետք է սկսենք։
Դուք ունեք վերջին շանս։ Մտցրել եք օրակարագ, գոնե պահեք օրակարգում այնքան ժամանակ, մինչև տեսնենք Ադրբեջանն ինչ է անում, նոր դրանից հետո արեք։ Չի վավերացնի, մի վավերացրեք, կվավերացնի վերապահումներով, անդրադրաձեք վերապահումներին։ Սրա մասին է խոսքը։
Ինչ եք իզուր տեղն այստեղ ճոռոմաբանությամբ զբաղվում ու դեմագոգիա անում։ Սա է կոնկրետ հարցը»,- ասաց Ռուստամյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը. հայտարարություն
- Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգն ապազգային և հակապետական է
- ՔՊ-ական պատգամավորները հաստատեցին սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը
- Երբ հարցը գնում է Ադրբեջանին տարածք զիջելու մասին՝ անգիր գիտեք, բայց Ջերմուկինը չգիտեք. Աննա Գրիգորյանը, Մհեր Գրիգորյանին
- Չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի վավերացնի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան
- Կանոնակարգը բնավ այն իրավական հիմքը չէ, որի հիման վրա սահմանը վերականգնվելու է. Մհեր Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին