Օրվա մամուլ 09:22 22/10/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանն խոստանում էր, որ բանակը ամենամարտունակն է լինելու, ապա նշում է, որ բանակը չի կարող պաշտպանել Հայաստանի անվտանգությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի մասով ուշագրավ խոստումներ շռայլեց. «Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները.

• Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։
• Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնել աղքատությունը։
• Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։
• Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10000 աշխատող ստարտափ։
• 7-ապատկել միջին աշխատավարձը։
• Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։
• Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
• Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել։
• Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել։
• Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի։
• Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»։

Սակայն իրականում Հայաստանի բնակչությունը 5 մլն դարձնելու խոստումն այս պահին կարելի է համարել անիրականանալի։

Հայաստանում 2022 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ: Ի համեմատ նախորդ մարդահամարի արդյունքների, որն իրականացվել է 2011 թվականին և որի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 86 հազար 123-ով։ Համաձայն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի վերլուծության, 2050 թվականին Հայաստանի մշտական բնակչությունը կնվազի՝ կազմելով 2,6 մլն մարդ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խոստացածի կեսը։

2․5 մլն մարդու զբաղվածության հարց լուծելը ևս անիրականանալի է, զուտ այն պատճառով, որ այդ թվականին, համաձայն վերլուծության, այդքան չափահաս աշխատունակ բնակչություն Հայաստանում չի լինելու։ Եթե, իհարկե, դրսից չի բերվելու աշխատուժ, ինչպես այսօր է՝ ի հաշիվ հնդիկների:

Անդրադառնալով բանակի մարտունակության ցուցանիշին․ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով խոստովանում էր, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է լինելու։ Վերջին շրջանում, սակայն, նա քանիցս նշել է, որ ՀՀ բանակը չի կարող պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։ Կարելի է անվտանգային պատկերը ընկալել թերևս մեկ օրինակով. 2021 թվականի մայիսի 12-ին, առանց կրակոցի թշնամին մտավ Հայաստան՝ Սյունիքի մարզից օկուպացնելով ավելի քան 40 քառակուսի կիլոմետր և հասնելով մինչև Սև լճի կեսը։ Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չի մղելու։ Ոչինչ չձեռնարկվեց թշնամուն հետ մղելու համար։ Կարելի է ցավով արձանագրել, որ Հայկական բանակը նահանջ է կատարել «տարածաշրջանի ամենամարտունակից», դառնալով ամենաոչմարտունակը։

Աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը ունենալը ևս կասկածելի է, մանավանդ որ ի սկզբանե այն դրված է սխալ հենքի վրա։ Օրինակ՝ նորաստեղծ արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարում է Քրիստինե Գրիգորյանը, որը ուղիղ մեկ տարի՝ 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունվարը զբաղեցրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, և Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից համարվող օմբուդսմենի հեղինակությունը սկսել է անկում ապրել։ Քրիստինե Գրիգորյանի աչքի առաջ կարմիր բերետավորները Եռաբլուրից բռնություն կիրառելով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների հարազատներին, իսկ նա պատշաճ գնահատական անգամ չտվեց։

Մյուս խոստումներին կարելի է չանդրադառնալ՝ դատելով նրանից, որ այս խոստումից անցել է 4 տարի, իսկ պատկերը, առնվազն մտահոգիչ է և այսպես շարունակվելու դեպքում 2050 թվականին վստահ կարելի է արձանագրել, այս խոստումների լիակատար ձախողումը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց և 1 տրակտոր Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում,...
Աղբյուր` Panorama.am
23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}