Հայաստանում գրանցվել է 1 մլն դոլարը գերազանցող կրիպտոարժույթի կիբերհանցագործության դեպք. Հայկ Մկրտչյան
«Եթե 2019-20 թթ. արձանագրվում էր կիբերհանցագործությունների 300 դեպք, ապա 2020, 2022, 2023 թվականներին այդ դեպքերի թիվը գերազանցում են 800-ը՝ վերջին տարիներին անցնելով 1000-ի սահմանը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը։
Նա հայտնեց, որ համակարգչային հանցագործությունների զգալի ճա է գրանցվել 2020 թվականի համավարակից հետո, երբ շատ ծառայություններ սկսեցին համացանցով մատուցվել։
«Մեր առօրյայում ինչքան տեխնոլոգիաները շատանում են, կենցաղում ինչքան շատ ենք սկսում օգտագործել տարբեր տեխնիկական, ծրագրային միջոցներ, այդքան հավանականությունն ավելի մեծ է դառնում, որ կարող ենք թիրախավորվել հանցագործների կողմից»,-ասաց Հայկ Մկրտչյանը՝ պարզաբանելով, որ քաղաքացիների ֆինանսական միջոցներն նման դեպքերում ավելի հաճախ են հայտնվում հանցագործների թիրախում։
Նա տեղեկացրեց, որ 2022 թվականին ֆինանսական հափշտակությունների մասով արձանագրվել է 1158 դեպք, իսկ 2023 թվականին 1198 դեպք՝ հավելելով, որ տուժած շատ քաղաքացիներ էլ չեն դիմում իրավապահ մարմիններին։
«Վերջին երկու տարիներին առավել մեծ տոկոս են կազմում ֆինանսական տարբեր շուկաներում ներդրումային խարդախությունները»,-ասաց Մկրչյանը՝ բացատրելով, որ նման դեպքերում տարբեր գովազդներով քաղաքացիներին հորդորում են ներդրումներ կատարել՝ խոստանալով մեծ դրամական շահույթներ և քաղաքացիները հավատում են դրանց, ներդնում են գումարները, սակայն դառնում են հանցագործությունների զոհ, այդ թվում նաև կրիպտոարժույթների բնագավառում։
«Կրիպտոարժույթների հետ կապված խարդախությունների դեպքերի աճ գրանցվեց մասնավորապես թելեգրամյան հարթակներում, որտեղ տարբեր գովազդներ էին տեղադրում և քաղաքացիներին հաղորդագրություն ուղարկում, որ, օրինակ, ԱՄԷ-ում առկա են տարբեր կրիպտոընկերություններ, որտեղ կարելի է ներդրումներ կատարել և գերշահույթներ ստանալ, սակայն դրանք նույնպես հանցագործենրի ստեղծածն էր և մեր շատ քաղաքացիներ դարձել են դրա զոհ»,-ասաց բանախոսը։
Հայկ Մկրտչյանը բացատրեց, որ արհեստական բանականությամբ անգամ հայտնի մարդկանց շրթունքների շարժումն են համապատասխանեցնում հանցագործենրի գրած տեքստին և այդ տեսանյութերի միջոցով ստեղծված կայքերին հորդորում են ներդում կատարել և քաղաքացիներին դարձնում են հանցագործության զոհ։
«Մենք դեպ ենք ունեցել, երբ ոստիկանությունը տեսանյութ էր պատրաստել խարդախության վերաբերյալ և հանցագործները օգտագործել են մեր աշխատակցի տեսանյութը, կեղծել էին նրա ձայնը և քաղաքացիներին հորդորում էին վճարումներ կատարել, որպեսզի ոստիկանությունն իբր թե վերադարձնի հափշտակած գումարը։ Ի ուրախություն մեզ, որևէ քաղաքացի չեր հավատացել այդ տեսանյութին և գումար չէր փոխանցել»,-հայտնեց ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետը։
Անդրադառնալով խոշոր խարդախության դեպքերին՝ Մկրտչյանը տեղեկացրեց, որ մեկ հոգու մասով 1 մլն դոլարը գերազանցող կրիպտոարժույթի խաբերության դեպք է եղել, բայց այն ոչ թե ներդրումային խարդախություն է եղել, այլ կրիպտոակտիվի գողություն, երբ հանցագործները կարողացել են օգտագործել ծրագրային թերություններ, հասանելիություն ստանալ անձի կրիպտոդրամապանակին և հափշտակել այնտեղ առկա ողջ գումարը։
Մկրտչյանի խոսքով՝ եղել է նաև 100 հազար դոլարը գերազանցող կեղծ ներդրման դեպք։
ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետը զգուշացրեց, որ շատ են խարդախության դեպքերը, երբ համացանցում առաջարկում են ոչինչ չանելով մեծ գումարներ աշխատել, կամ առաջարկ են ստանում ծանրոց ստանալու համար բանկային տվյալներ ներկայացնել և հորդորեց որևէ դեպքում բանկային քարտի կամ անձնագրի տվյալները չփոխանցել որևէ մեկին։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի ստեղծել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
- Ավելի քան 88 միլիոն դրամի կրիպտոարժույթի համակարգչային հափշտակություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան