Հայաստանը շահագրգիռ է շարունակել զարգացնել հարաբերություններն ԱՄՆ հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության զարգացմանը միտված ընթացիկ ծրագրերը, դրական դինամիկան ու հետագա հեռանկարները։
«Հայաստանը շահագրգիռ է շարունակել զարգացնել հարաբերություններն ԱՄՆ հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ կառուցելով ընդհանուր արժեքների, արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների վրա, ուսումնասիրելով նաև ոլորտային համագործակցության լրացուցիչ հնարավորությունները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանը և Մայքլ Քարփենթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան