Դեղերդ խմի
Փաշինյանը այնքան հակահայ, հակամարդ, հակատրամաբանական, մարդու համար այնքան ոչ բնական քաղաքականություն ու գործողություններ է իրականացնում, խոսում, որ հանրությունը, որ տարիներ շարունակ այս ամենի վկաներն է, մեկ է՝ կարծում է, թե Նիկոլը հոգեկան խանգարում ունի, դրա համար է այս ամենն անում։
Այդպես չէ։ Այսինքն՝ հնարավոր է և ինչ-ինչ հիվադություններ ունի, իհարկե, բայց կապել իր գործունեությունը հոգեկան հիվանդության կամ անմեղսունակութան հետ՝ սխալ է։
Նախ՝ պիտի ընդունել, որ քպ ղեկավարը, որ երկրի ճակատագիրն է համ էլ ձեռքերում պահում, այն, ինչ անում է, անում է գիտակցված, ինչ խոսում է՝ դա իր գիտակցած սկզբունքների արտահայտումն է, ինչ խաղում է՝ իր սեփական անձի ներկայացումն է։ Երբ ապշած հանրությունը, որ ամեն ինչ տեսել է, բայց չի կարողանում ընդունել, որ այդ ամենը մարդու արած է, ասում ու գրում է մեկնաբանություններում՝ դեղերդ խմի... խաբում է ինքն իրեն՝ անզոր ստորության հանդեսի դիմաց։
Հետո՝ ...։ Գիտե՞ք որքան կռված երիտասարներ, որքան որդեկորույս մայրեր, որքան տնազուրկեր, որքան հայրենազուրկներ, որքան մարդ այս տարիներին կորցրեց հավասարակշռությունը ու ... դեղ է խմում։ Ամեն անգամ, երբ ծաղրում են Նիկոլին «դեղով», ես ամաչում եմ այդ մարդկանց համար։ Այն մարդկանց համար, որ կորստից, անարդարությունից, կամ թեկուզ վախից հիմա ստիպված են «դեղ խմել»։
Քավ լիցի՝ ծաղրեք, խարազանեք, դատապարտեք, գնահատեք մեր հայրենիքը դավողներին, բայց մի նեղացրեք այն մարդկանց, ովքեր նիկոլի պատճառով ստիպված են բուժվել։
Ի դեպ՝ ոչ միայն պատերազմի ու դրա հետևանքների, կորոնավիրուսի հետևանքներից էլ են հոգեկան անհավասարակշռությունը, նևրոզը, տագնապները...։
Ինչ եմ ուզում ասել՝ հարմար բառեր պիտի գտնել։
Վերջերս աչքի անցկացրեցի ձեռնարկ, որտեղ ասվում է. «Լրագրողների առաքելությունն է արագ արձագանքել միջադեպերին, գտնվել ճգնաժամերի էպիկենտրոնում և թեժ կետերում, լսելի դարձնել մարդկանց ձայնը և կապող օղակ լինել պետության, քաղաքացիական հասարակության և հանրության միջև, ճշգրտորեն ներկայացնել ուղերձները և միևնույն ժամանակ՝ չվնասել»։
Ցավոք՝ գրելով իշխաննություններին ոչ մի կերպ վնասել հնարավոր չէ, նրանք կամ չեն կարդում, կամ կարդում, բանի տեղ չեն դնում, կամ կարդում, քեզ դատարան են գցում։ Բայց այ՝ մարդիկ, ովքեր դեղեր խմելու կարիք ունեն, այն էլ՝ պատերազմում կռված մարդիկ, կվնասվեն, եթե իրենց ձեռք բերած հիվանդությունների պատճառով հանկարծ ընկնեն «գնա, դեղերդ խմի» համընդհանուր դարձած ծաղրական գնահատականի տակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան