Քաղաքական 11:10 22/10/2024 Հայաստան

ԵԽ-ի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև

Եվրոպական խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում քննարկվելու և քվեարկվելու է բանաձև Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ։ 

«Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը։

Եվրախորհրդարանի պատգամավորը հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, այդ համատեքստում Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ պահվածքին, ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին Բաքվից հնչող կեղծ մեղադրանքներին և այլ թեմաների։

Հարց-Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտում, ռազմական ագրեսիա, պատերազմական հանցագործություններ։ Թվում է, թե Ադրբեջանն ամեն ինչ մարսել է և այսօր հենց ինքն է համարձակվում քննադատել ԵՄ-ին, վերջինիս օժանդակությունը Հայաստանին։ ԵՄ-ն լսում է այդ քննադատությունները, երբեմն նույնիսկ սպառնալիքները ու ի պատասխան նշում է, որ պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Ինչպիսի՞ աջակցություն եք Դուք պատկերացնում, որն իսկապես շոշափելի արդյունք կտա։

Պատասխան-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին արդյունավետ կերպով աջակցելու համար ԵՄ-ն պետք է առավել լուրջ քննադատության ենթարկի Ադրբեջանին՝  էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար։ Իրադարձությունները, որոնք Ալիևի վարչակարգի կողմից հստակ մշակված ռազմավարությամբ իրականացվեցին Լեռնային Ղարաբաղում, նպատակաուղղված էին էթնիկ հայ բնակչության տեղահանմանը։ Դա հանցագործություն է մարդկության դեմ և արտահայտում է ներկայիս մոտեցումների ձախողումը։ Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ԵՄ-ն ոչ միայն միջնորդությամբ պիտի արձագանքի, այլ նաև պետք է  հանդես գա Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հարգանքի պահանջով, նաև միաժամանակ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին, եթե այն չդադարեցնի ագրեսիվ գործունեությունը։Հայերի էթնիկ զտումները դատապարտող Եվրախորհրդարանի բանաձևը ճիշտ ուղղությամբ արված քայլ է, սակայն ավելին է պահանջվում։ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները, որոնք ուղղված են ընդդեմ Պուտինի, չպետք է նպաստեն Ալիևի՝ որպես մեկ այլ հանցագործի գործունեության ծավալմանը։ ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ մասնավորապես հաշվի առնելով մարդու իրավունքների շարունակական խախտումները: Այն կարող է ներառել առևտրային համաձայնագրերի կամ գործընկերության վերանայումը, հատկապես Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ համագործակցությունը։ Եթե ​​ԵՄ-ն իրականում արժևորում է մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, ապա պիտի կարողանա ապացուցել, որ կարճաժամկետ տնտեսական շահերը չեն կարող գերազանցել սկզբունքային մոտեցումներին։ Ակտիվների սառեցման, ճամփորդությունների սահմանափակման և որոշ տնտեսական համաձայնագրերի կասեցմանն ուղղված պատժամիջոցների սահմանումն Ադրբեջանի դեմ հստակ ուղերձ կլինի, որ Եվրոպան չի հանդուրժում նման գործողություններ: Ավելին, ԵՄ-ն Հայաստանին տնտեսապես աջակցելով և երկրի համար անվտանգության երաշխիքներ ապահովելով, կարող է տարածաշրջանում հավասարակշռել ուժային դինամիկան և իրականում նպաստել խաղաղության շուրջ երկխոսությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան. Հնդկական զենքի գլխավոր գնորդները
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիայն գլխավորում են Հնդկաստանից զենք ձեռքբերող երկրների ցանկը։ Այս մասին գրում է The Times of India-ն՝  վկայակոչեով...
Աղբյուր` Panorama.am
12:34
Քաղաքացին ձերբակալվել է՝ կառավարության 2-րդ մասնաշենք մուտք գործելու և արտգործնախարարի հետ հանդիպում պահանջելու համար
Հոկտեմբերի 26-ին ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել այն  մասին, որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետությունը պարտք է վերցնում նաև պետական պարտքերը փակելու համար
 «2025 թվականին մենք պլանավորում ենք ունենալ մոտավորապես 600 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկեր, 500 մլն դոլարի եվրաբոնդի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Երևանում Հաղթանակ զբոսայգու լճակից փրկարարները դի են դուրս բերել
Հոկտեմբերի 28-ին, ժամը 09։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ զբոսայգում՝...
Աղբյուր` Panorama.am
12:19
Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում բարձրացել է 21-րդ տեղ
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը  բարելավել է իր դիրքերը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) թարմացված վարկանիշում՝ մոտենալով...
Աղբյուր` Panorama.am
11:29
48-ամյա Ֆրանչեսկո Տոտտին հաստատել է ֆուտբոլ վերադառնալու իր ցանկությունը
«Ռոմա»-ի և Իտալիայի հավաքականի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին ռեզոնանսային հայտարարություն է արել։ sport.ru-ի հաղորդմամբ,  48-ամյա...
Աղբյուր` Panorama.am
11:20
Երկար ժամանակ Սյունիքում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի պլանային...
Աղբյուր` Panorama.am
11:17
Շնորհավորում եմ մեզ բյուջետային քննարկումների մեկնարկի կապակցությամբ, պաշտպանության ծախսերն աճելեն 0.7 տոկոսային կետով.Նախարար
«Շատ ուրեխ եմ և շնորհավորում եմ մեզ բյուջետային քննարկումների մեկնարկի կապակցությամբ»,- ԱԺ-ում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Պետությունը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է. Փաշինյան
«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովվելու գործիք է, կամ, ժողովրդի լեզվով ասած, հաց...
Աղբյուր` Panorama.am
10:43
Փաստորեն կարելի էր և այդպե՞ս
Հայկական պոպոքի ու մեղրի փառատոնների արանքում աշխարհը զարմանալիորեն եռում է։ Տոն չեն կարողանում հնարել, թե այլ տկարություն ունեն՝  սակայն...
Աղբյուր` Panorama.am
10:41
Հոկտեմբերի 28-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել է, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 28-ին ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.75 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:35
Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
«Չպետք է թույլ տալ նաև, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև ուտելու պրոցեսի քարոզչություն»
Աղբյուր` Panorama.am
10:32
Երկրապահի տղերքը ոնց են հանդուրժում Սասուն Միքայելյանին. Էդիկ Բաղդասարյան
«Երկրապահի տղերքը ոնց են հանդուրժում Սասուն Միքայելյանին: Նա էդ տղերքին ուղարկում է սահման, հետո Եռաբլուրում ասում՝ մենք որեւէ...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին Սասունը. Տիգրան Աբրահամյան
«Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, ով լինելով Փաշինյանի մերձավոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում...
Աղբյուր` Panorama.am
09:46
Անի Քոչար. Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց
«Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց, համարձակվեցի լինել նա, ով եմ և աշխատել ինքս ինձ վրա, ձգտելով ավելի լավին, հենց ինձ...
Աղբյուր` Panorama.am
09:32
Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել զինվորականի մասնակցությամբ վթարի մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել զինծառայողի մասնակցությամբ  Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:28
Միշել. Մտադիր ենք Վրաստանի հարցը քննարկել նոյեմբերին կայանալիք ԵԽ նիստում
«Հետևելով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ ես մտադիր եմ Վրաստանի հարցը մտցնել Բուդապեշտում կայանալիք ԵԽ ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այս գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ այսօր ցերեկը Երևանում կանխատեսվում է +16-+18 աստիճան տաքությու,...
Աղբյուր` Panorama.am
08:57
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:09
Յիհլավայի միջազգային փառատոնին «1489» ֆիլմի ցուցադրությունից առաջ հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը
Հոկտեմբերի 27-ին առավոտյան ժամը 10;00-ին չեխական Յիհլավայի միջազգային 28-րդ կինոփառատոնի հաղթանակած ֆիլմերի «Համաստեղություններ»...
Աղբյուր` Panorama.am
22:21
Առաջին անգամ Թրամփն առաջատար է ոչ միայն ճոճվող բոլոր նահանգներում, այլև ընտրողների շրջանում. Սուրեն Սարգսյան
Միջազգահնագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ Թրամփն առաջատար է ոչ միայն ճոճվող բոլոր...
Աղբյուր` Panorama.am
22:10
Սասո՛ւն, թե՛ Արցախի հանձնման, թե՛ Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.   «Սասո՛ւն, թե՛ Արցախի հանձնման, թե՛ բանակի կազմաքանդման, թե՛ Սպարապետի նպատակների...
Աղբյուր` Panorama.am
21:48
Զուրաբիշվիլի. Չենք ճանաչում այս ընտրությունները, վաղը ժամը 19:00-ին հրավիրում եմ Ռուսթավելի
«Ուզում եմ ասել՝ որպես այս պետության միակ անկախ ինստիտուտ, որ ես չեմ ճանաչում այս ընտրությունները, դա չի կարող ճանաչվել, քանի որ դա նույնն...
Աղբյուր` Panorama.am
19:32
ՀՀ ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի բաժանարար գոտու կամրջի հարևանությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:17
Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու ծրագիր չունի. Կոբախիձե
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ոչ էլ դրանք կառուցելու պլաններ ունի; Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ամենօրյա պղտոր տեղեկատվական հոսքերում հեշտ է մոռանալը, թե սրանցից ով ով է. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է «25 տարի առաջ այս օրը Նաիրի Հունանյանն իր հանցակիցների հետ Ազգային ժողովում 8...
Աղբյուր` Panorama.am
17:43
Չափազանց դժգոհ եմ. Անահիտ Բախշյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործով իշխանության քայլերի մասին
«Խոստում տալը, պարզվում է՝ հեշտ է, բայց իրականացնելը չգիտեմ՝ դժվար է, թե անցանկալի է»,- ԱԺ բակում լրագրողների ասաց Հոկտեմբերի 27-ի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Փաշինյանը Խաչատուրյանի և Սիմոնյանի հետ ծաղիկներ է դրել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի կոթողի մոտ
Նիկոլ Փաշինյանը Հանրապետությաը Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի  Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված...
Աղբյուր` Panorama.am
15:00
1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր երիտասարդ պետականության պատմության մեջ թերևս շրջադարձային էր. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին Նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր երիտասարդ պետականության պատմության մեջ թերևս շրջադարձային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում
19:51 25/10/2024

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}