ՌԴ քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (ՌԸՖ) համակարգում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է ՌԸՖ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Լևոն Ջուլֆալակյանը ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։
«Լևոն Ջուլֆալակյանը մեր սպորտաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է միայն ըմբշամարտի հարթակում աշխատելու հետ։
Նա կլինի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կազմում և որպես խորհրդատու, և խորհրդական, և որպես մեր ընկեր»,- ասել է Միխայիլ Մամիաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել
- Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում