Եվրախորհրդարանը հոկտեմբերի 22-ին կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները
Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են։
«Եվրախորհրդարանի անդամները հոկտեմբերի 22-ին կքննարկեն Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքները, իսկ հոկտեմբերի 24-ին կքվեարկեն բանաձևի օգտին...
Քննարկումն ու բանաձևը կկենտրոնանան նաև Ադրբեջանի և հարևան Հայաստանի հարաբերությունների վրա։ Ըստ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի վերջերս արած հայտարարության՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր կարող է ձեռք բերվել մինչև հաջորդ ամիս Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի (COP 29) մեկնարկը:
Հայաստանն ու Ադրբեջանը խրված են տասնամյակներ տևած հակամարտության մեջ, որը սրվեց անցյալ տարի, երբ Բաքուն ռազմական հարձակում սկսեց և գրավեց Լեռնային Ղարաբաղի շրջանը, ինչը հանգեցրեց մոտ 100 հազար հայերի արտագաղթի:
Ուստի Եվրախորհրդարանի անդամները խստորեն դատապարտեցին անհիմն ռազմական հարձակումը՝ որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և կոչ արեցին ԵՄ-ին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում»։
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանը հաստատել է արհեստական ինտելեկտի մասին աշխարհում առաջին օրենքը
- Նախկինում ստորագրված փաստաթղթերը խախտվել են, և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի նորերը․ եվրապատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան