«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգ քննարկմանն ու քվեարկությանը։
«Հաշվի առնելով այն փաստը, որ նմանօրինակ կանոնակարգները չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով իրեն անց են կացնում Հայաստանի կառավարիչները, այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանությամբ ներառում է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների՝ հետագայում արդարացում ծառայելուն։ Հենց այդ և մի շարք այլ պատճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնացել ու չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը։ Դիրքորոշման ավելի ծավալուն ներկայացումը կլինի այսօր ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարությունով»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Այնուհետև ամբիոնին մոտեցեվ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելու կանոնակարգը։ Այդ ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու հակասահմաադրական, հակաօրինական կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը։
Հարակից հրապարակումներ`
- Պարոն Սիմոնյա՛ն, փաստորեն իմ հորդորը չանցավ, դուք շարունակում եք ստել ու կեղծել. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին
- Ինչ եք իզուր տեղն այստեղ ճոռոմաբանությամբ զբաղվում ու դեմագոգիա անում. Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
- Փաստը մնում է փաստ, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա. Ալեն Սիմոնյան
- «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը. հայտարարություն
- Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգն ապազգային և հակապետական է
- ՔՊ-ական պատգամավորները հաստատեցին սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը
- Չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի վավերացնի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան
- Կանոնակարգը բնավ այն իրավական հիմքը չէ, որի հիման վրա սահմանը վերականգնվելու է. Մհեր Գրիգորյան
- Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
- ՀՅԴ ԳՄ. Կանոնակարգը հիմքեր է ստեղծում հետագա միակողմանի զիջումների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան