Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա». Հայկ Մամիջանյան
«Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա»»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ընդհանրապես չկա։
Մամիջանյանը նշեց, որ ցանկանում է հիշեցնել, թե որն է Հայաստանի ամենազդեցիկ կուսակցություններից մեկը, որին փորձում է կրկնօրինակել ՔՊ-ն՝ ստեղծելով կուսակցական դպրոցներ։
«Ո՞ւմ հնչեցրած բովանդակային կարծիքներից իրենց թիմը պարզապես սարսռում է, այնպես որ, որ ես ներողամտորեն կմոտենամ իրենց մեկնաբանություններին»,-ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով հարցին թե որ կառուցի պատասխանատվության ներքո է խմբակցությունը՝ Մամիջանյանն ասաց. «Պարոն Վանեցյանի՝ մանդատը դնելուց և «Հայրենիք» կուսակցության հայտարարությունից հետո «Պատվի ունեմ» խմբակցության համար պատասխանատվություն է կրում ՀՀԿ կուսակցությունը»։
Նա նշեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցույունը որևէ փուլում չի մասնակցել հակասահմանադրական գործընթացին, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը որակումը թե ընդդիմությունը դպրոցի դասարանի մակարդակի վրա է գտնվում, երբ հայտարարում է թե չի մասնակցում սահմանազատման աշխատանքային խմբի գործունեության կանոնակարգի քննարկմանը։
«Պարոն Կոնջորյանի որակումները ցույց են տալիս նրա մանկական, պատանեկան տրավմաները։ Կան մարդիկ, որոնք դպրոցի փուլը չեն վերաճել, մենք այս դեպքի հետ գործ ունենք»,-ասաց Մամիջանյանը՝ արձագանքելով Հայկ Կոնջոյանի հայտարարությանը և հավելեց. «Կանոնակարգը հիմք է հետագա զիջումները լեգիտիմացնելու համար՝ հղում անելով ՍԴ այս որոշմանը, խորհրդարանում քվեարկությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան մաս չի դառնալու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին