Բաքվում ջրածածկ են եղել փողոցներ ու թունելներ, տրանսպորտային կոլապս է
Ադրբեջան ում հորդառատ անձրևից հետո Բաքվի մի քանի փողոցներ ու պողոտաներ ջրածածկ են եղել, վտանգավոր գոտուց տարհանվել է 31 մարդ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»գործակալութունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԻ նախարարությանը։
«Երեկվանից ԱԻՆ ուժերը ներգրավված են Բաքու քաղաքում և Աբշերոնի շրջանում ինտենսիվ անձրևների հետևանքով հեղեղված տարածքներում անվտանգության համապատասխան միջոցներ ձեռնարկելով։ ԱԻՆ ուժերը միջոցներ են ձեռնարկում հեղեղված վայրերից տարհանելու օգնության կարիք ունեցող բնակիչներին։ Անվտանգ տարածք է տեղափոխվել 31 քաղաքացի»,- ասված է հաղորդագրությունում։
Մարդկանց տարհանման աշխատանքները դեռ շարունակվում են։ Բաքվի բնակիչները սոցիալական ցանցերում տարածում են ջրածածկ փողոցների լուսանկարներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին