Հայաստանի արբանյակից ի՞նչ կա, տեղ հասե՞լ է. Դանիելյանը՝ Ավետ Պողոսյանին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Ավետ Պողոսյանի թեկնածության հարցը։ Նշենք, որ 2022-2024 թվականներին եղել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը։
Հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվեց` տիեզերք ուղարկված Հայաստանի առաջին արբանյակից ի՞նչ կա, տեղ հասե՞լ է։
«Այդքան գումարներ եք ծախսել պետական բյուջեից, ասացին՝ մի հրաշք է կատարվելու, տեսեք հասնի, ինչեր է անելու։ Մի երկու բառ այդ արբանյակից ասեք, տեսնենք՝ ինչ կա»,- ասաց Դանիելյանը։
Ա. Պողոսյանը նշեց, որ արբանյակը բավականին երկար ժամանակ է գտնվում է ուղեծրում, իր առջև դրված խնդիրները կատարում է։
«Ճիշտն ասած, իմ մոտ տպավորություն էր, որ ամենամեծ հաջողությունն այն է, որ արբանյակը տեղ է հասել։ Ուիշ լուրջ բան չտեսա ձեր պատասխանում»,- ասաց Գ.Դանիելյանը։
«Ինքն իրենով արդեն իսկ բավականին լավ երևույթ է, որ ունենք։ Մեր արբանյակը երկրի հեռակա դիտարկման արբանյակ է միջինացված 2,5 մետր լուսաչափով։ Այդ նկարներն օգտագործվում են կամ կարող են օգտագործվել տարբեր բնագավառներում։ Օրինակ, անտառային ծածկույթների վերահսկման, ջրային ռեսուրսների կառավարման։ Այո, կարող են օգտագործվել սահմանային շրջաններում մոնիտորինգի անցկացման համար անվտանգային նկատառումներով»,- մանրամասնեց Ավետ Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչ օգուտ է տվել հայկական արբանյակը Հայաստանին
- Առաջին անգամ Հայաստանում արբանյակային տվիչ է տեղադրվել փոքր ենթարծվի վրա
- Հայկական արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են ՀՀ տարբեր գերատեսչություններին. Մխիթար Հայրապետյան