«Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա», «Չե՞ք ամաչում»․ Ալեն Սիմոնյանի ու ընդդիմադիր պատգամավորների բանավեճը
«Շնորհակալություն, շատ հետաքրքիր ելույթ էր։ Քրիստինա ջան, ես ասացի գալու եք լուրջ ելույթ ունենաք, հիասթափեցնում ես , հարգելիս։ Կրկին փորձիր հաջորդ անգամ»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ավարտից հետո արձագանքեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով․
«Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա , բայց ամեն անգամ նման օրինակ մի բերեք»։
Դահլիճը լքող «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Լիլիթ Գալստյանն արձագանքեց ․ «Չե՞ք ամաչում»։
«Չէ, դուք որ չեք ամաչում, ես էլ չեմ ամաչում»,- պատասխանեց Սիմոնյանը։