Հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ, թռիչքային կարիերա ունենալիս, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում. Անդրանիկ Քոչարյան
«Ազգային ժողովում ուժային կառույցների լսումների օրը տեղի ունեցած քննարկումները, որոնք վերածվեցին որոշակի սուր հարցադրումների, իհարկե, հայկական մեդիա և պսեվդովերլուծական տիրույթում դարձան հերթական շոուն, որին ամեն մեկն իր քիմքին հարիր քաղաքական գնահատական տվեց»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ որևէ առողջ, իրական վերլուծություն կարծես թե չկա. «Իսկ իրականում տեղի ունեցածը ներկա ժամանակների անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման ու կադրային համակարգի առողջացման և զոռբայության բախումների վառ դրսևորում էր»։
«Պարզ է, որ բոլոր ոլորտներում էլ կան բոնապարտիզմի բարքերը նախընտրող դիմադրողներ, ովքեր կոմֆորտ զոնաներից դուրս չեն գալիս։ Խնդիրը կոնկրետ անձանց մեջ չէ։
Հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ, թռիչքային կարիերա ունենալիս, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում։ Խնդիրը կոնկրետ Արգիշտի Քյարամյանի հետ կապված չէ, խնդիրը Աղազարյանի հետ կապված չէ, կամ՝ անձնավորված ինչ-որ բանավեճերի ու անձնական հաշիվների։ Խնդիրը նրանում է, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, պառլամենտալիզմի ճանապարհը, որը, սակայն, շատ փշոտ է:
Պառլամենտը Հայաստանի պետականության հիմնասյունն է, որտեղ գալը ամոթ չէ: Մեզնից շատերն են խուսափում պառլամենտական լսումներից: Տեղակալներին ուղարկելով և անհասանելի լինելով՝ ուժեղ ղեկավար չեն դառնում»,- ասաց ՔՊ-ականը։
Ըստ նրա, ցանկացած գերատեսչության ղեկավար կամ ոլորտի պատասխանատու իր ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների, հատկապես՝ խնդիրների համար պետք է հաշվետվություն տա պառլամենտին, հասարակությանը, լրագրողներին և այլն։
«Կարծես թե մենք ձևավորել ենք բավական լավ ավանդույթներ՝ տարբեր պաշտոնյաների, դատավորների, պետական այլ պաշտոնյաների նշանակումներից առաջ պառլամենտական լսումներ ենք անցկացնում։
Ցանկացած պետական պաշտոնյա պետք է հասկանա, որ քննադատելը շատ նորմալ է, պետք է պատրաստ լինի լսելու ռեպլիկներ, սուր քննադատություններ»,- նշել է Քոչարյանը։
Ըստ Անդրանիկ Քոչարյանի, պետք է ընդլայնել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր նշանակվելուց առաջ պետք է գան ԱԺ, համապատասխան հանձնաժողովներում ներկայացնեն իրենց ծրագրերը, լսեն սուր հարցեր, տան պատասխաններ։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ վարչությունում մտադիր են քննարկել Քյարամյանի և Աղազարյանի միջադեպը
- «Ժողովուրդ». Պարզ է, թե թե ինչու էին կյանքի գնով իշխանափոխություն ուզում Աղազարյանները
- «Հրապարակ». ՔՊ-ում վստահ են, որ Քյարամյանի օրերը հաշված են
- Լրագրողական կազմակերպությունները Հովիկ Աղազարյանից պահանջել են հրապարակավ ներողություն խնդրել լրագրողից
- Անդրանիկ Քոչարյան. Աղազարյանը մեզ միշտ անհարմար վիճակների մեջ է դնում
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի խարդավանքները հասել են իրավապահ կառույցների ղեկավարներին. Հերթը՝ Քյարամյանինն է, ո՞վ է լինելու հաջորդը
- Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին. «Ժողովուրդ»-ը բացառիկ մանրամասներ է ներկայացրել
- ՔՊ-ն շուտով Քյարամյանի պաշտոնանկության պահանջով գործընթաց կսկսի
- Թող անուններ ասի, եթե չասեց, ուրեմն ստախոս ու ամենավերջին սրիկան է․ Հովիկ Աղազարյանը՝ Քյարամյանին
- Քյարամյանը փչացրեց լսումները. Քոչարյանը բարկացավ
- Բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավոր. Արգիշտի Քյարամյան
- Աղազարյան. Հիմա ես հաստատում եմ, կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ ցուցմունք ստանալու համար
- Գրեթե վերջնական փուլում ենք, իրավիճակը մեր համար պարզ է. Արգիշտի Քյարամյանը` պատերազմnւմ պարտության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան