Համացանց 15:50 22/10/2024 Հայաստան

Անի Քոչար. Նախանձը, չկամենալն ու չաջակցելը պետք է արմատախիլ արվի

Լրագրող, մոդել Անի Քոչարը, որ առողջական լուրջխնդիրների հետևանքով վերջերս լուրջ վիրահատության է ենթարկվել, գրում է.

«Մենք այնքան հազվադեպ ենք նկատում մեր կողքին ապրող ու արարող մարդկանց ու գնահատում նրանց. մեծարում և ըստ արժանվույն պարգևատրում, թեկուզ գովաբանությամբ կամ հաճոյախոսությամբ:

Բայց այս հողը պահվում է հենց այն մարդկանցով, ովքեր ապրում ու արարում են այստեղ: Ամեն մեկն իր ռեսուրսով ու իր հնարավորության սահմանում կարող է աջակցել կողքինին: Մեկս մեկով կանք և միայն մեկս մեկին թիկունք ու սատար լինելով կարող ենք էլ ավելի հզորանալ ու ամրանալ; Նախանձը, չկամենալն ու չաջակցելը պետք է արմատախիլ արվի, փոքր ազգերն իրավունք չունեն նման թուլությունների տրվելու: Պետք է տրվել միայն դրականի քարոզին ու լավ օրինակի քաջալերմանը:

Դու ի՞նչ կարծիքի ես:

Հ.Գ. ես շատ հաճախ իմ հարթակներում ներկայացնում և անդրադառնում եմ մեր Հայրենիքում ապրող, արարող ու մաքառող մարդուն, անհատին, իր գործը և դա ոչ թե գովազդ է, այլ անկեղծ ցանկություն, որ նրանց ճանաչեն, օգտվեն նրանց ստեղծածից, արարածից, քանզի մեկս մեկով ենք բարձրանում»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}