Բագրատ Սրբազան. Բոլոր փաստաթղթերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ, բայց այսօր հավաքական մեղավորության հիմքն է դրվում
«Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունից առանց որևէ հիմքի հանձնվել են տարածքներ, մասնավորապես՝ Տավուշի շրջանից։ Աշխատանքային կանոնակարգ կոչվածի ընթացքը վկայում է, որ Տավուշում տեղի ունեցածը հակապետական, հակասահմանադրական ու հակազգային հանցագործություն է»,-անդրադառնալով վերջին օրերին խորհրդարանում քննարկվող կանոնակարգին իր ելույթում նշել է «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծում է՝ մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ։
«Բոլոր փաստաթղթերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ, բայց այսօր հավաքական մեղավորության հիմքն է դրվում։ Աշխատանքային կանոնակարգն անցել է Սահմանադրական դատարանով, անցնում է Ազգային ժողովով ու այդպիսով այդ մարդը մեղքի բաժինը տեղափոխում է բոլորի վրա։
Նախ՝ Սահմանադրական դատարանի դատավորների, հետո՝ Ազգային ժողովի խմբակցության, այնուհետև՝ անուղղակի ձևով բոլոր այն հայ մարդկանց վրա, որոնք քվեարկել են այս կուսակցության օգտին»,-իր ելույթում նշում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան