Բաքվում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր
Բաքվի Սաբունչու շրջանում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ջրհեղեղ թունելից դուրս են բերել երկու խեղդվածների դիերը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ջրածածկ տարածքներից ջրի մղումը, օգնության կարիք ունեցող քաղաքացիների տարհանումը և անվտանգության այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։
Սաբունչի գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով թունելը նույնպես ջրի տակ է եղել, և դեպքի վայր են տեղափոխվել փրկարար ուժեր։ Բաքվի Նարիմանով շրջանում անձրևից հետո ջրով լցվել է նաև Բագիրովսկի կամրջի տակ գտնվող թունելը։