Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս
2022 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրերից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Կ.Մ.-ն փայտով դիտավորությամբ հարվածել է իր ամուսնու՝ Ռ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կողոսկրերի կոտրվածքների ձևով:
Դատախազությունից հայտմում են, դատախազը 2023 թվականի մայիսի 15-ին Կ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
2024 թվականի հոկտեմբերի 17-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան