Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն
Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը (97կգ) 11։6 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովին և դարձավ աշխարհի չեմպիոն։
Կիսաեզրափակիչում նա գոտեմարտեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի հետ և հաղթեց 3:3 հաշվով վերջին հնարքի շնորհիվ։
Որակավորման փուլում Հայկ Խլոյանը 5:3 հաշվով պարտության էր մատնել գերմանացի Անտոն Վյուվեգին, 1/8 եզրափակիչում 8:0 հաշվով հաղթել էր ղազախ Բեյբիտ Կորգանովին, 1/4 եզրափակիչում 10:0 հաշվով պարտության էր մատնել ղրղզ Նուրմանբետ Ռայմալիուլուին։
Գոտեմարտի ելքի մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան։
Հարակից հրապարակումներ`
- Շանթ Խաչատրյանն ըմբշամարտի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն
- Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ԱԱ-ում Հայկ Խլոյանը եզրափակչ դուրս եկավ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան