ՔՊ-ն այսօր քննարկել է արդարադատության նախարարի 4 թեկնածուների կարողությունները
Այսօր՝ հոկտեմբերի 22-ի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Փաշինյանի նախագահությամբ քննարկվել է արդարադատության նախարարի թեկնածուների հարցը։
ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում սակայն այդ մասի հստակ բան ասված չէ։ «Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են կադրային բնույթի, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին վերաբերող հարցեր»։
Փաշինյանի հրապարակած տեսանյութից երևում է, թե ինչպես են ելույթ ունենում նախարարի 4 թեկնածուները՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ական տիկնայք «բզկտել» են արդարադատության նախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանին
- Արմեն Խաչատրյանի թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան