Ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել որպես փաստարկ բերի վարչատարածքային բաժանման օրենքը, միայն դուք եք դա կրկնում. Վարդանյանը՝ Սիմոնյանին
«Կանխատեսելի էր, որ այս ժամերին հնչելու է ստի ու մանիպուլյացիայի ահռելի դոզա»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Այնուհետև դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Նախ չհասկացա, ինչո՞ւ այդպես ջղայնացաք Արցախի դրոշներին նայելուց, պետք չէ զգացմունքները այդպես բացահայտ ցույց տալ»։
«Ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, Ալեն Սիմոնյան, այդ ձեր փաստարկները, ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել բերի որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք:
Բերեցիք, հայտնաբերեցիք մի բան, որ Ադրբեջանը 30 տարի ման էր գալիս չէր գտնում:
Այս 3 տարի այս դահլիճից կրկնում եք՝ սրանով է ճանաչվել, վարչատարածքային բաժանման օրենքով է ճանաչվել, ներքին օրենքով է ճանաչվել։ Դա այնքան հիմարություն է, որ ոչ ոք, ձեզնից բացի, դա չի կրկնում: Մտածե՞լ եք այդ մասին: Ոնց է, որ Ադրբեջանի վերնախավը բացառապես ձեր հայտարարություններն ու ստորագրություններն է վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք:
Այդ թուղթը ոչ ոքի պարծանքը չէ, զգացե՞լ եք, որ մենակ դուք եք ցիտում: Անգամ Ալիևը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք:
Դուք ձեզ հարց տվել եք՝ կարո՞ղ եք ընդհանրապես խոսել այն մասին, որ ինչ-որ մեկը ադրբեջանական նարատիվներ է տարածում: Ձեր արտաքին գործերի նախարարին ձեր վարչապետի հայտարարություններով են պատասխանում»,- ասաց Ք.Վարդանյանը:
Խոսելով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջների մասին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Բարեբախտաբար, այս պետության հիմնադիրներն այնքան հեռատես են եղել, այնպես են արել, որ այդ նախաբանը անփոխարինելի լինի, անգամ հանրաքվե դնեք, չեք կարողանա դա փոխել, միակ տարբերակը այս պետությունը լուծարելն է:
Բերել, այս մասկի շոուն եք կազմակերպել ու դրանով էլ չեն բավարարվում, ասում են՝ չէ ժողովուրդը պետք է ասի, որովհետև դուք այսօր կաք, վաղը չկաք:
Այսքանից հետո դուք եք գալիս ասում՝ ադրբեջանական նարատիվներ եք ճանաչում:
Դուք գիտե՞ք, որ այն տարածքները, որոնք դուք հանձնել եք մայիսին, վարչատարածային բաժանման մասին նույն օրենքով Հայաստան են: Գիտե՞ք։
Եթե այս օրենքը փաստարկ լիներ, որի վրա Ադրբեջանը կարող էր հենվել, ձեզնից առաջ դա կաներ: Դուք վերածվել եք այս երկրում Ալիևի փաստաբանի, չգիտեմ՝ վարձատրություն ստանո՞ւմ եք դրա համար»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակցությունն ու Դոգը հավասար վարկանիշն ունեն. Ալեն Սիմոնյան
- Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա». Հայկ Մամիջանյան
- Ձեր մասին չեք մտածում՝ ջհանդամ, բայց Նիկոլին ինչու՞ եք «փուռը տալիս». Էդուարդ Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին
- Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք.Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի հետ շփվելու մասին
- Եթե պետք լինի Հայաստանին, կգնանք Բաքու՝ մասնակցելու COP29-ին, պետք չի լինի, չենք գնա. Ալեն Սիմոնյան
- Պարոն Սիմոնյա՛ն, փաստորեն իմ հորդորը չանցավ, դուք շարունակում եք ստել ու կեղծել. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին
- Փաստը մնում է փաստ, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան