Հաշված օրեր են մնում Մանկական Եվրատեսիլին, իսկ մեր մասնակցի երգը դեռ չկա ու չկա
Մանկավարժ, զբոսավար Յաշա Սոլոմոնանը, անդրադառնալով մանկական Եվրատեսիլում հայաստանցը ներկայացնող Լեո Մկրտչյանին, որը հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի որդին է, գրում է.
«Հաշված օրեր են մնում մանկական եվրատեսիլին, իսկ մեր մասնակցի երգը դեռ չկա ու չկա։
Լուրջ կասկածներ ունեմ, որ Հանրայինը չի կարողացել գտնել գեթ մի երգ, որ էդ երեխան նորմալ կարողանա երգել։
Գործնական խորհուրդ Հանրայինին։
Հաշվի առնելով, որ այս տարի ծանոթի հաշիվ ակնհայտ երգել չկարողացող մասնակից եք ընտրել` բերեք գոնե քարը փեշերիցդ թափեք ու էս անգամ ինստրումենտալ գործ ուղարկեք, էդ էրեխեն էլ թող ուղղակի բեմի վրա թռվռա, հավեսը հանի, խայտառակ չլինենք»։
Նշենք, որ մանկական Եվրատեսիլում Լեոյի ընտրությունը քննադատությունների պատճառ դարձավ։ Նա ծնողների հետ տարիներ շարունակ բնակվում է ԱՄՆ-ում, սոցցանցերում մարդիկ հարցնում էին՝ Հայաստանում ապրող լավ ձայնով երեխա չկա՞ր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան