Ինչո՞ւ ճարտարապետական և ճարտարագիտական նախագծումը չի մտնում բարձր տեխնոլոգիաների տիրույթի մեջ. Արսեն Կարապետյան
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը գրում է.
«1. Արդյոք ինչ-որ փաստաթղթում կա «բարձր տեխնոլոգիա» եզրի պաշտոնական սահմանումը, չգտա։ Դա, ենթադրում եմ, IT-ն չէ բառացի։
2. Ինչո՞ւ ճարտարապետական և ճարտարագիտական նախագծումը չի մտնում բարձր տեխնոլոգիաների տիրույթի մեջ։ Եթե ամենապրիմիտիվ կերպ նկարագրենք, նախագծերը հիմնականում պատրաստվում են թվային գործիքներով, մոտ ապագայում՝ անկասկած միայն թվային տեղեկատվական մոդելներով (BIM, ֆլան-ֆստան) և ճարտարագետների մեծ խմբերի բացառապես մտավոր աշխատանքի արդյունքում։
3. 2026 թ-ից, ըստ նախատեսնված փոփոխությունների, նախագծային կազմակերպությունները չեն կարող համարվել փոքր բիզնես և աշխատել պարզեցված հարկով, նույնիսկ եթե տարեկան շրջանառությունը փոքր է։ Սրա շուրջ կարելի է երկար գրել, օրինակ, փոքր ստուդիաներին դեպի ստվեր ուղղորդելու մասին, բայց հետո։
4. Եթե խոսում ենք ԲՏ ոլորտի զարգացման մասին, ահռելի շուկա կա՝ ամբողջ աշխարհի համար նախագծային փաստաթղթերը աութսորս մշակելու (ՀՀ ում արդեն փոքրիկ քայլեր ու փորձեր եղել են, կան, չնայած լիքը խնդիրների, հիմնականում, որակավորման ու կրթության հետ կապված), բայց էս հնարավորությունն էլ երևի կմնա օդում»։
Հարակից հրապարակումներ`
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- Ի՞նչ արժեք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը
- «Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին