Քաղաքական 12:33 23/10/2024 Հայաստան

Եվրոպական խորհրդարանում հայությանն առնչվող հարցերով ձևավորված է առարկայական դիրքորոշում. Գասպար Կարապետյան

Եվրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստի ընթացքում, հոկտեմբերի 22-ին քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների վիճակը, ինչպես նաև հարաբերությունները Հայաստանի հետ։

Ելույթ են ունեցել շուրջ 30 պատգամավորներ, ովքեր իրենց ելույթներում անդրադարձել են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությանը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից, ի թիվս այլնի, կարևորվել է հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, արցախցիների՝ արժանապատիվ ու ապահով վերադարձի իրավունքի իրացումը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ,  COP 29-ին ընդառաջ՝ խստորեն քննադատվել է Ալիևի ռեժիմի հանցագործ քաղաքականությունն ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ պատերազմական ոճրագործություններն ու շրջափակումը Լեռնային Ղարաբաղում։ Մի շարք պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանի նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման, ԵՄ էներգետիկ համագործակցությունը դադարեցներու դիրքերից։ Մի խումբ պատգամավորների կողմից ուշադրության է հրավիրվել Եվրոպական միությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի լկտի պահվածքը, ով Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանին խստիվ քննադատող բանաձևի քվեարկության նախօրեին սպառնացել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին։

Կարևոր էր նաև Բաքվի կողմից միջազգային կառույցներում կոռուպցիոն սխեմաներ ստեղծելու և օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու կամ շանտաժի ենթարկելու դրսևորումների մասին պատգամավորների զգուշացումներն ու հայտարարությունները։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերի վերաբերյալ առարկայական իրազեկվածության նման բարձր մակարդակը պայմանավորված է նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տևական աշխատանքով։ Նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորների համար ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մի շարք փաստահավաք այցելություններ է կազմակերպել, որոնք նպաստել են ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատգամավորների իրազեկվածության բարձրացմանը։

Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի քննարկումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․ «Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ իրենց սկզբունքային դիրքորոշումների համար։ Այս քննարկումը մեկ անգամ ևս ցույց տվեց՝ Եվրոպական խորհրդարանում հայությանն առնչվող հարցերով ձևավորված է առարկայական դիրքորոշում։ Խորհրդարանականների տևական և անզիջում աշխատանքի արդյունքում է նաև, որ ԵՄ գործադիր իշխանության շրջանում մեր տեսակետները սկսում են ընկալելի դառնալ։ Մասնավորապես, կարևոր է քննարկմանը ներկա՝ ԵՄ գործադիր իշխանության ներկայացուցչի հայտարարությունը՝ տեղում իրավիճակի գնահատման համար Արցախում միջազգային ներկայության ապահովման և վերադարձի իրավունքի իրացման վերաբերյալ։ Ի գիտություն ենք ընդունում նաև գործադիր իշխանության այն տեսակետը, որ Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ գործարքները չպետք է եվրոպական կառույցներին հետ պահեն Ադրբեջանի հասցեին խիստ քննադատությունից։ Հատկապես այս հայտարարությունից հետո մենք ԵՄ գործադիր իշխանությունից ակնկալում ենք հստակ քայլերի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համոզմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ եղանակ է սպասվում ամանորին
Երևանում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. Արմեն Սարգսյան
«Հայկական ժողովրդական արվեստը դառնում է էլ ավելի մրցունակ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հիմնախնդիրներից է եղել...
Աղբյուր` Panorama.am
12:31
Թող փորձի, ինքը պետք է գնա ուրիշ տեղ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը Բագրատ Սրաբազանը համարում է ոչ թե արտահերթ ընտրություններին ընդառաջ նախապատրաստում, այլ մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Դդմաշենում գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
«Նպաստի համակարգում որևէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}