Թուրքիան գաղտնի արգելք է մտցրել Ռուսաստան ավելի քան 40 կատեգորիայի ապրանքների արտահանման վրա
Թուրքիայի իշխանությունները գաղտնի արգելք են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ռազմական ապրանքների՝ ՌԴ արտահանման վրա։ Այդ մասին հայտնում է The Financial Times թերթը։
Լրագրողները պարզել են, որ Վաշինգտոնն Անկարային նախազգուշացում է ուղարկել Մոսկվայի հետ համագործակցության հնարավոր հետևանքների մասին։ Արդյունքում, հանրապետության ղեկավարությունն արգելափակել է ամերիկյան արտադրության ավելի քան 40 կատեգորիայի ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնություն մատակարարումները։
Ըստ հրապարակման՝ խոսքը տեխնիկայի մասին է, որն իբր անհրաժեշտ է ռուսական զորքերին Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները շարունակելու համար։ Այդպիսի ապրանքների թվում են միկրոչիպերն ու հեռակառավարման համակարգերը։
Ըստ հրապարակման՝ Թուրքիան որոշել է հրապարակայնորեն չխոսել Ռուսաստանի Դաշնություն արտահանման սահմանափակումներ մտցնելու մասին՝ այս հարցի «քաղաքական զգայունության» պատճառով։ Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակները վստահություն են հայտնել, որ Անկարայի գործողությունները վկայում են Մոսկվայի համար Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու հարցում «փրկարար օղակ» լինելու նրա ցանկության բացակայության մասին:
Հրապարակումից հետևում է, որ 2022 թվականի փետրվարից հետո ռուսական կողմը կտրուկ ավելացրել է ռազմական ապրանքների ներմուծումը Թուրքիայից։ Ռազմական գործողությունների սկզբում հանրապետությունը Ռուսաստանի Դաշնություն էր արտահանել 3 մլն դոլարի համապատասխան ապրանքներ, սակայն նույն տարվա դեկտեմբերին այդ ցուցանիշը հասել է 38 մլն դոլարի։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանից Թուրքիա ոչ նավթային արտահանումները նվազել են
- ՌԴ-Սիրիա-Թուրքիա-Իրան փոխարտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ ապրիլի սկզբին