«Ժողովուրդ». Հերթը Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանինն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Քաղաքային իշխանությունը շարունակում է «պատժել» ընդդիմախոսներին: Հիմա էլ հերթը Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանինն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ՔՊ խմբակցությանը վրդովվեցրել է ընդդիմադիր Պեդրո Զարոկյանի ակտիվությունը. քաղաքային իշխանությունները մտադիր են զսպել նրան, չի բացառվում, որ հարցը հասնի ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկելուն ևս: Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունում այս հարցը քննարկվում է, և ավագանու առաջիկա նիստերին հնարավոր է նման նախաձեռնությամբ հանդես գան:
Տեղեկության վերաբերյալ դիմեցինք ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Արմեն Գալջյանին, վերջինս էլ ասաց. «Պեդրո Զարոկյանի վարքը ավագանու յուրաքանչյուր նիստի ընթացքն է խանգարում, նա վիրավորում է նիստին ներկա անդամներին, ինչն անթույլատրելի է: Այս պահին մանդատից զրկելու մասով վերջնական որոշում չունենք, բայց նրա վարքը քննարկման առարկա պետք է դառնա, և ըստ այդմ հասկանանք՝ որ տարբերակով ենք շարժվում»:
Պեդրո Զարոկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ևս լսել է նման բան, բայց հստակ ոչինչ չգիտի. «Եթե մանդատից ուզում են զրկեն, պետք է հիմքերն ասեն: Եթե խոսելու, խնդիր բարձրաձայնելու համար են մանդատից զրկում, թող հայտարարեն՝ էլ ժողովրդավարություն չկա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան