«Հըզբոլլшհը» մեկ օրում ոչնչացրել է իսրայելական «Մերկավա» դասի հինգ տանկ
Վերջին 24 ժամվա ընթացքում շիական «Հըզբոլլահ» շարժման մարտիկները ոչնչացրել են Իսրայելի պաշտպանության բանակի հինգ «Մերկավա» տանկ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ չորս մարտական մեքենաներ խոցվել են հակատանկային հրթիռային համակարգերով լիբանանյան Էթ-Թեյբի և Օդիսե գյուղերի, ինչպես նաև Վերին Գալիլեայի իսրայելական Միսգավ Ամի կիբուցի մոտ բախումների ժամանակ։ Եվս մեկ տանկ պայթեցվել է Ռաբ ալ-Թալաթինի մոտ։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը «ըզբոլլահ»-ի կազմավորումների դեմ, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ հասցրեց շիա կազմակերպության ռազմական թիրախներին Լիբանանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահուն սպառնացել է անխնա հարվածներ հասցնել ամբողջ Լիբանանին՝ ներառյալ Բեյրութը
- Իսրայելն առաջին անգամ հարվածներ է հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական տարածքին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան