Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը
Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։
Հոկտեմբերի 18-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել երկարաձգել Վարդանյանի կալանքը։ Թե ինչ ժամկետով է երկարացվել կալանքը, չի նշվում։
Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, մերժել է Վարդանյանի կողմից առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը՝ այն որակելով անհիմն։
Վարդանյանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի հատուկ ծառայությունները առևանգել են Բերձորի միջանցքից՝ Ղարաբաղից Հայաստան մեկնելու ժամանակ։
2023 թվականի սեպտեմբերի 28-ին Սաբաիլի շրջանային դատարանը նրան կալանավորել է չորս ամսով։ Վարդանյանին շինչու մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման և գործունեությանը, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար։ 2024 թվականի հունվարի 25-ին Վարդանյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը դատարանի որոշմամբ երկարացվել է չորս ամսով, իսկ մայիսին՝ ևս հինգ ամսով։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել«ԿամԱԶ»-ի սեփականատերերի կազմից
- Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան