Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում, ասեք, մենք էլ իմանանք. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Չհամակերպվելով այն փաստին, որ Գյումրիում ՔՊ-ն չունի լիարժեք իշխանություն, այս օրերին իշխանական մեքնան լծվել է այդ փաստը շտկելու աշխատանքին՝ օգտագործելով իշխանական ճնշում գործադրելու հնարավոր և անհնարին բոլոր մեթոդները»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Ըստ նրա, իշխանությունը Ախուրյանի, Վանաձորի, Ալավերդու օրինակով փորձում է իշխանությունը նվաճել Գյումրիում։
Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը՝ նախ նշելով. «Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում։ Որ այդքան տեղեկացված եք, ասեք Գյումրիում ինչ է կատարվելու, մենք էլ իմանանք»։
Մ. Մելքոնյանը նշեց, որ Գյումրիում «Բալասանյան» դաշինքը հանձնելու է իշխանությունը. «Իմ կարծիքով, արտահերթ ընտրության եք գնալու»։
«Դե եղավ, շնորհակալություն»,- ասաց Փաշինյանն ու հեռացավ ամբիոնից։
«Խնդրեմ»,- արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ-ին
- Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան