Հենց հիմա սուտ եք ասում․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
«Ե՞րբ է Ադրբեջանն իր զորքերը հետ քաշելու ՀՀ սուվերեն տարածքից, մի թիվ ասեք՝ 5 տարի հետո, 26 տարի, երեք ամիս․․․ ե՞րբ»,- ԱԺ-ում ընթացքող հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ես ասել եմ՝ կան դեպքեր, երբ օրինակ՝ կադաստրի թուղթ է ի հայտ գալիս, խարդախության արդյունքում, ապօրինի կամ անօրինական գործարքի արդյունքում, տասնյակ դեպքեր կան, երբ մարդիկ իրենց չպատկանող տները խարդախ մեխանիզմի արդյունքում վաճառում են, որի արդյունքում ձևավորվում է կադաստրի վկայական , հետո քրեական գործի արդյունքում՝ չեղարկվում է, քանի որ օրենքին չի համապատասխանել։ Երկրորդը՝ քարտեզների հետ կապված, կանոնակարգային սահմանվել է բազային սկզբունքը ՝Ալմաթիի հռչակագիրը, որն ասում է՝ ընդունման պահին գոյություն ունեցող սահմաններն են ճանաչվում տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Ասում եմ՝ մենք սահմանազատման, քարտեզների գործընթացի վերաբերյալ ուղիղ ինստիտուցիոնալ հիշողություն և ինստիտուցիոնալ կառույցներ նոր են ձևավորվում։ Շատ հասկացություններ և տերմիններ կան, որոնց հետ առնչվում ենք քաղաքական հայտարարությունների իրագործման հետևից գնալով»,- ասում է Փաշինյանը։
«Հենց հիմա սուտ եք ասում »,- արձագանքում է Վարդանյանը։