Lonely Planet-ը Հայաստանն ընդգրկել է անհավանական տուրիստական ուղղությունների ցանկում
Համաշխարհային առաջատար Lonely Planet հրատարակությւոնը 2025 թվականի համար հրապարակել է անհավանական տուրիստական 30 ուղղություններում։ Ցանկում ներառված է նաև Հայաստանը։ Ուղղությունների ընտրությունն իրականացնում է նախագծի համար ստեղծված թիմը։
«Մասսայական տուրիզմի առումով Հայաստանը դեռ համեմատաբար քիչ է ուսումնասիրված։ Հիմա ամենալավ շրջանն է այցելելու այնտեղ, քանի դեռ մյուսները չեն գիտակցել դա։ Ուսումնասիրեք Հարավային Կովկասը. հիասքանչ վանքերը, վայելեք մի բաժակ Արենի գինին, գինեգործության առումով Հայաստանը չի զիջում որևէ մեկին աշխարհում»։
Հրատարակությունը վկայակոչել է նաև ջազ երգչուհի Սիմելա Նամավար ի խոսքերը, որը համերգով հանդես է եկել Հայաստանում. «Կյանքը Հայաստանում ուրախություն է նրա վառ մշակույթի և ապշահար անող լանդշաֆտների շնորհիվ: Երբ գաք Հայաստան, կերեք համեղ տոլմա, ուսումնասիրեք հնագույն վանքերը և վայելեք Երևանի զվարճալի և ապահով գիշերային կյանքը»:
Հարակից հրապարակումներ`
- Մոտ 50 %-ով Հայաստանի զբոսաշրջային փաթեթը թանկացել է. Մեխակ Ապրեսյանը բացատրեց Հայաստան զբոսաշրջիկների հոսքի անկումը
- Զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը Հայաստանում նվազել է 62 %-ով. ՀԲ
- 2024 թ-ի օգոստոսին Հայաստան այցելել է շուրջ 301 000 զբոսաշրջիկ։
- Ամառային արձակուրդների անցկացման վայր ռուս զբոսաշրջիկներն ամենաշատն ընտրել են Երևանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան