Վիգեն Քոչարյանն ու Հայկ Գրիգորյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի դատավորներ
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է ընտրվել Վիգեն Քոչարյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուների գաղտնի ընտրության արդյունքները:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի և Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները:
Վիգեն Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Գուրգեն Մալխասյանի եւ Ատոմ Հայրապետյանի օգտին կողմ ձայներ չեն գրանցվել:
Հայկ Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Մյուս թեկնածուները` Հովհաննես Ավագյանն ու Նելլի Բաղդասարյանը, կողմ ձայներ չեն ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին