ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան
Այսօրվա ԱԺ նիստում քննարկմանն է ներկայացվել գործադիրի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Զեկուցողի խոսքով, փոփոխությունը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ առանձնացման հետեւանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների կարգավորման վերանայման անհրաժեշտությամբ:
Ներկայացնելով նախագիծը` Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը հայտնել է, որ կարգավորումներով առաջարկվում է ծառայության պետին և ոչ զինվորական տեղակալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն:
«Առաջարկվում է նաև գլխավոր, ավագ և միջին խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացնել «Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված ընթացակարգով, ինչպես նաև նվազեցնել բարձրագույն և գլխավոր խմբի պաշտոններում նշանակվելու համար համապատասխանաբար գլխավոր և ավագ խմբի պաշտոնում ծառայության անհրաժեշտ ժամկետները` դրանք երեք տարվա փոխարեն դարձնելով 1 տարի», - նշել է ուժային կառույցի ներկայացուցիչը` հավելելով, որ փոփոխությունների արդյունքում ծառայությունում կներդրվի նաև հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու նոր համակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին