ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Քաղաքագետ
«ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։
Նա նշում է.
«Այդ հանցագործության հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարից ավելի մարդ փախստական է դարձել։ Դա կարելի նաև որակել հանցագործություն մարդկայնության նկատմամբ։
ԱԺ նախագահն ասել է, որ ըստ միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի մի շարք ռեզոլյուցիաների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա։
Այսպիսով, 2018 թվականից ի վեր, ըստ ՔՊ-ի ԱԺ նախագահի, իրենց իշխանությունն մերժել է Ադրբեջանի «օրինական» պահանջները, չի կատարել «միջազգային հանրության» առաջարկները, խախտել է ՄԱԿ-ի ռեզոլյուցիաների, պատերազմի ընթացքում չի ընդունել այն կանգնեցնելու առաջարկը, խախտել է զինադադարի պայմանավորվածությունը, պատերազմից առաջ Արցախն անվանել է Հայաստան ու վերջ, դրանով հրահրելով պատերազմը, որի պատճառով եղել են վերը թվարկված արհավիրքները։
Այսպիսով, ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա։
Հ. Գ. Նախորդ իշխանությունները չեն ընդունել այս մոտեցումը, ի տարբերություն ՔՊ վերնախավի, և դա եղել է լեգիտիմ կառույցի, ԵԱՀԿ Մինսկի Խմբի քննարկման առարկա։ Գործող իշխանությունն, ԱԺ նախագահի հայտարարությամբ, հակառակ տեսակետն ունի, վերը թվարկված հետևանքներով հանդերձ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան