Ալեն Սիմոնյան. «Ես խաղաղության պյմանագրի կետերը չեմ բացահայտելու»
«Դուք լո՞ւրջ եք ասում, որ ես ձեզ պետք է ինչ-որ զորամիավորումների կորդինատներ տամ, բաց աղբյուրներից օգտվեք։ Բայց ակնհայտ է, որ այն արտահայտվեց նաև Տավուշի սահմանը վերարտադրելու ժամանակ, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր իրենք»,- ԱԺ միջանցքում հայտարարեց խորհրդարնի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողի հորդորին՝ իր հայտարարության ահմաձայն, ասել թե ՀՀ ԶՈւ-ն որտեղ է գտնվում Ադրբեջանի տարածքում։
Հիշեցնենք. որ նախորդ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարեր էր, թե ՀՀ ԶՈւ-ն որոշ հատվածներում Ադրբեջանի տարածքում են գտնվում։
«Առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա, որ իրենց եռանկյունը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը գտնվում է իրենց տիրապետության տակ, որը որևիցե մեկի համար գաղտնիք չէ»,-ասաց Սիմոնյանը։
ԱԺ խոսնակը պատասխանեց նաև Ադրբեջանի զորքերի՝ ՀՀ տարածքից հետ քաշվելու հավանականությանը։
«Ես խաղաղության պյմանագրի կետերը չեմ բացահայտելու, բայց տրամաբանությունը հուշում է, որ երբ մենք խոսում ենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է, պետք է վերականգնի դա: Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք և Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ, և մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»:
Անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ ինչ-որ պահի Հայաստանը տեղի կտա ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին՝ Սիմոնյանն ասաց. «Մենք դրա լուծումն էլ ենք առաջարկել, որն ակնհայտ է: Կարծում եմ՝ մենք ոչ թե պետք է փորձենք մկաններով խաղալ կամ մեկս մյուսին բան ապացուցել, այլ լուծումներ գտնենք»:
Հարակից հրապարակումներ`
- «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա», «Չե՞ք ամաչում»․ Ալեն Սիմոնյանի ու ընդդիմադիր պատգամավորների բանավեճը
- Դաշնակցությունն ու Դոգը հավասար վարկանիշն ունեն. Ալեն Սիմոնյան
- Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա». Հայկ Մամիջանյան
- Ձեր մասին չեք մտածում՝ ջհանդամ, բայց Նիկոլին ինչու՞ եք «փուռը տալիս». Էդուարդ Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան