Անկարայում զինված հարձակման զոհերի թիվը հասավ 5-ի
Անկարայում TUSAŞ ավիատիեզերական ընկերության օբյեկտում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է հինգի։ Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«Զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 22-ը, նրանցից 19-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում, երկուսի վիճակը ծանր է»,-ասել է նա։
Ինչպես պարզաբանել է նախարարը, ահաբեկիչների ինքնությունը պարզելու գործընթացը շարունակվում է։ Գերատեսչության տվյալներով՝ խոսքը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների մասին է։
Չորեքշաբթի օրը Ղահրամանկազան թաղամասում՝ TUSAŞ կորպորացիայի շենքի մոտ, պայթյուն է որոտացել, որին հաջորդել են կրակոցներ։ Իրավապահ մարմինները ոչնչացրել են երկու գրոհայինի.
Habertürk հեռուստաընկերությունը հրապարակել է տեսահսկման կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են հանցագործները դուրս գալիս տաքսուց, որը կանգնել էր մուտքի մոտ, այնուհետև առնվազն երկու զինված մարդ՝ տղամարդ և կին, մտնում են շենք, որտեղ, ըստ տեղեկությունների, թաքնված են ընկերության աշխատակիցները։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Անկարայում տեղի ունեցած հարձակման փաստին
- Անկարայում ահաբեկչության հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան