Եվրոպական միությունը լրջորեն դիտարկում է առաքելության մանդատի երկարաձգման հարցը․ Արարատ Միրզոյան
Հոկտեմբերի 7-ի ԱՊՀ նիստից հետո լրատվամիջոցներով տարածվեց լուրեր երկու փաստաթղթի մասին, որոնցից մեկը միակողմակի պատժամիջոցների կիրառման վերաբերյալ էր, մյուսը՝ Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին։ ՀՀ ԱԳՆ-ի տեղեկության համաձայն՝ ՀՀ-ն չի մասնակցել այս երկու հայտարարությունների ընդունմանը։ Պատգամավոր Լիլիթ Մինասյանը Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց,թե որն է հայկական կողմի մոտեցումները։
«ԱՊՀ նախարարական ձևաչափում ընդունվել են երկու փաստաթղթերը։ ՀՀ-ն չի միացել այդ երկու հայտարարություններին։ Չեմ ուզում բացել քննարկումների մանրամասները, որովհետև դրանք փակ դռների հետևում են եղել և որոշ դիվանագիտական խորհրդապահական պահեր են պարունակում։ Ասեմ միայն, որ մենք առաջարկել ենք ձևակերպումներ, որոնք տեղ չեն գտել այդ հայտարարություններում և հակառակը՝ այդ հայտարարություններում կային ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն եղել։ Քննարկումների վերջնարդյունքում որոշել ենք չմիանալ այդ հայտարարություններին»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում պատասխանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե կան արդյո՞ք քննարկումներ՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության երկարաձգման հետ կապված։ Ի պատասխան Միրզոյանն ասաց․
«ԵՄ քաղաքացիական առաքելությունը զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է համապատասխան ԵՄ որոշմամբ և մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող։ Որքանով տեղեկացված եմ՝ Եվրոպական միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ առաքելության մանդատի երկարաձգման հարցը։ Մեր տեսկետը կարող եմ ասել ՝ քանի դեռ չունենք ստորագրված, վավերացված պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ՝ ավարտված, սահմանազատման գործընթաց, կայունություն , երկարատև խաղաղություն, քանի դեռ մեր հարաբերությունները կարգավորված չեն և դեռ կան խնդիրներ մենք ունենք մտավախություններ՝ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և ունենք կարիք չեղոք՝ երրորդ կողմի, ինչպիսի է ԵՄ դիտորդական միության առաքելությունը, օբյեկտիվ գնահատականների, բոլոր տեսակի կեղծ լուրերի փարատմանը»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան