Գառնիկ ջան, դու Կիրանցի թեման ես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա․ Փաշինյանը՝ Դանիելյանին
«Ձեր իշխանության գալու առաջին իսկ օրից խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց այսօր մենք տեսնում ենք, որ կոռուպցիան որևէ տեղ չի անհետացել, հակառակը՝ քանի գնում ավելի խորանում է։ Օրինակ՝ Հայկ Մարությանը, որին հանեցիք Երևանի քաղաքապետի պաշտոնից, խոսվում էր՝ 40 մլն դոլար յուրացում է եղել, բայց կարծես ոչինչ չկա ։ Հիմա նոր իշխանություն է ձևավորվել։ Այն որ քաղաքապետարանում կոռուպցիա կա, ակներև է՝ սկսած շինթույլտվություններից, վերջացրած այգիների բարեկարգման ծրագրերից։ Այս ամենի մեջ դո՞ւք ձեր պատասխանատվության բաժինը տեսնու՞մ եք»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից։
«Անկեղծ՝ զարմանքիս չափ ու սահման չկա։ Այսքան բան ասիք՝ Կիրանցի, Ոսկեպարի մասին, սահմանի մասին, փաստորեն պրծա՞վ, ուղիղ եթեր պահանջեցիք , Կիրանցը՝ էս, Կիրանցը՝ էն, վյսո՞, պրծա՞վ։ Հա, ես պետք ա հիշեցնեմ, որ Գառնիկ ջան, դու Կիրանցի թեման ես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա»,- ասաց Փաաշինյանը՝ անցնելով կոռուպցիայի մասին հարցին։
«Ինքն էլ տարբեր հարթակներում ասել եմ, որ դժգոհ եմ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից։ Կարծում եմ, որ այս հարցում պետք է հետևողական լինենք, որպեսզի ունենանք գործուն մեխանիզմներ»,- ասաց Փաշինյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում, ասեք, մենք էլ իմանանք. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
- Ես հասկանում եմ, որ «Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որ դուք կարդացել եք. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
- Փաշինյանի այցից առաջ մաքրում են սեղանը, հավաքում շշերը. News.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան