Չե՛մ ուրացել այս նուռը, չե՛մ ուրացել հայրենիք Տիգրանակերտը․ Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ ձեռնունայն չէր եկել։
«Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ քարտեզի ուրվագծով է ման գալիս, ես էլ որոշել եմ ամեն անգամ դատարկաձեռն չգալ։ Ինձ հետ բերել եմ ահա այս վայրի նուռը։ 2010թ․-ին Արցախի Տիգրանակերտի պեղումներից մի քանի այսպիսի նուռ էի բերել։ Չէի մտածում, որ հետո այդ գաղափարը պետք է պաշտպանեմ Հայաստանի իշխանավորներից։ Չե՛մ ուրացել այս նուռը, չե՛մ ուրացել հայրենիք Տիգրանակերտը, չե՛մ ուրացել այս ամենը»,- ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով քննարկման թեմա դարձած իրական և պատմական Հայաստանների թեմային, պատգամավորն ասաց․ « Ուզում եմ հասկանալ, եթե պատմական Հայաստանն այդքան մերժելի է, Ալիևի հետ Մյուխենում բանավեճի ժամանակ Տիգրան Մեծի թագավորությունն ինչո՞ւ էիք հիշում, նորմալ փաստարկներ բերեիք։ Եթե պատմական Հայաստանն այդքան վատն է, Էրեբունի Երևան, որ 2017թ․-ին երգում էիք, նոր Անի, Մասիս սար, չէի՞ք մտածում, որ դա էլ է պատմական Հայաստան։ Եթե իրական Հայաստան ասում եք միայն Կիրանց, ասեմ, որ իրական Հայաստանի այսօր օկուպացված մաս է նաև Ներքին Հանդը։ Այստեղ «Կիկոսի մահն» էիք մեջբերում, Թումանյանը մեկ ուրիշ պատմություն էլ ունի՝ կկվի մասին, որ սպառնալիքի տակ հերթով ձագերին տալիս է» ։
Նա հիշեցրեց, որ երկուշաբթի օրը Մհեր Գրիգորյանն ընդունել է՝ սահմանազատման հարցում կան ռիսկեր առ այն, որ կարող է ինչ-որ հատվածից հետո այդ սահմանազատումը չլինի։
«Նորից եմ ձևակերպում հարցը՝ արդյո՞ք կառավարությունը գնահատել է այդ ռիսկերը, որ Ադրբեջանի կկվին որևէ ձագ տալուց հետո հաջորդ անգամ Հայաստանի հանրապետության օրինակ՝ Ներքին Հանդի հանձնվի Ադրբեջանին»,- ԱԺ-ի հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվեց Մանուկյանը։
«Այդպիսի բան չկա, որ իր մեջ ռիսկ չունի։ Հետևաբար, ինչու ենք մենք սահմանազատման այս գործընթացը համարում դրական՝ այդ ռիսկերով հանդերձ, որովհետև համարում ենք՝ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հազարապատիկ ավելի են։ Առավոտ տնից դուրս գալու մեջ էլ ռիսկ կա, եղանակի մեջ էլ ռիսկ կա, հարցը սրա մեջ չի»,- պատասխանեց Փաշինյանը։
Փաշինյանը ևս ձեռնունայն չէր եկել, իր ելույթի ընթացքում կրկին հանեց Հայաստանի քարտեզի մակետն ու ցուցադրեց ԱԺ-ում։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում, ասեք, մենք էլ իմանանք. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
- Ես հասկանում եմ, որ «Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որ դուք կարդացել եք. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան