ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Անտոնիո Գուտերեշը Կազանի միջազգային օդանավակայանում դիմավորել է Թաթարստանի պետական խորհրդի նախագահը։
Երկուշաբթի օրը Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գուտերեշը Կազանում բանակցություններում կքննարկեն համաշխարհային կազմակերպության աշխատանքը, մերձավորարևելյան ճգնաժամը և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գուտերեշի գրասենյակը չէր հաստատել գլխավոր քարտուղարի այցը Կազան մինչև երեքշաբթի։
Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են Կազանի հյուրանոցները պատրաստվում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին
- Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի, հրավիրված են նաև Փաշինյանն ու Ալիևը
- Սիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել
- Էրդողանը հաստատել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությունը
- ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին կմասնակցի նաև Բրազիլիայի նախագահը
- ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի մակարդակով