ԵՄ-ն ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցող Էրդողանին կոչ է արել «մասնակցել Ռուսաստանի Դաշնության մեկուսացմանը»
Եվրամիությունն ակնկալում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և միությանն անդակցելու մյուս թեկնածու երկրների ղեկավարները, որոնք հավաքվել են Կազանում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու, կհետևեն ԵՄ կուրսին և կմասնակցեն Ռուսաստանի մեկուսացմանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման դիրքորոշում է հայտնել ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։
«Թուրքիայի և մյուս թեկնածու երկրների ղեկավարները, իհարկե, կարող են գնալ ուր ցանկանան։ Բայց մենք ակնկալում ենք, որ ԵՄ բոլոր թեկնածու երկրները լիովին կհետևեն Եվրամիության արժեքներին և գործեն ԵՄ արտաքին քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է Ռուսաստանի մեկուսացմանը»,- ասել է Ստանոն։
Նրա խոսքով, Բրյուսելը մտադիր է դա ընդգծել «այս պետությունների հետ երկկողմ շփումներում»։
Հարակից հրապարակումներ`
- Հակամարտությունների կարգավորման գործում Արևմուտքի մոտեցումը միայն վատացնում է իրավիճակը. Փեզեշքյան
- Կազան. Ալիևը կծեց չակ-չակն ու փոխանցեց պատվիրակության անդամին
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
- Ինչպես են Կազանի հյուրանոցները պատրաստվում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին
- Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան
- Էրդողանը հաստատել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան