Արդյոք կա իշխանամերձ շրջանակներից պետական հովանավորչություն ոսկու վերաարտահանումից գերշահութ ստնալու համար. Թադևոս Ավետիսյան
«Հայտնի արտաքին իրողություններով պայմանավորված 2022 թվայկանից սկսած ոսկու վերաարտահանումը Հայաստնից շեշտակի աճել էր և իր պիկին հասավ 2024 թվականի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9 անգամ»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա տեղեկացրեց, որ այդ ժամանակահատվածում ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունն աճել է 3.1 անգամ, արտաքին առևտրի մեջ այդ երկրի հետ առկա 35 % տեսակարար կշիռը հասցնելով 46 % և ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառությունն աճել է 7.3 անգամ։
«Այսինքը, որոշ տնտեսվարողներ, օգտվելով ցածր տուրքերից և արտահանման հնարավորություններից, ռուսական ոսկին վերաարտահանել են ԱՄԷ՝ ստանալով գերշահույթներ»,-ասաց Ավետիսյանը։
Նա հիշեցրեց, որ տարվա կեսին կառավարությունը բարձրացրեց պետական տուրքը և ոսկու վերաարատահանման թռիչքաձև աճը վերացավ՝ առաջացնելով տնտեսության էական ցնցումներ և շեշտակի անկում՝ տնտեսական ակտիվությունն ապրիլի 12 %-ի փոխարեն օգոստոսին կրկնակի նվազեցնելով։
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե ինչու կառավարությունը 2.5 տարի պետական բյուջեի համար ստեղծեծ տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստ, իսկ որոշ տնտեսվարողների համար գերշահույթ ստանալու հնարավորություն, արդյոք այն արվել էիշխանամերձ գործարարների համար։
«Արդյոք կար իշխանամերձ շրջանակներից պետական հովանավորչություն ոսկու վերաարտահանումից ստնալ գերշահույթ, պետական բյուջեն էլ վնասներ կրեր»,- ասաց պատգամավորը։
Ամբիոնին մոտեցած էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շրջանցեց հարցը՝ նշելով, թե չի հասկանում պատգամավորն ինչ հովանավորչության մասին է խոսում, որովհետև ինքը հեռու է նման երևույթներից։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ոսկու վերաարտահանմամբ զբաղվում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ կապեր ունեցող ընկերությունը։
Հարակից հրապարակումներ`
- Տեսչական մարմինը կստուգի վաճառվող ոսկու հարգադրոշմը
- ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ ՄԱՍԻՍԻ ՈՍԿՈՒ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան