Բա որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, Հովիկ Աղազարյանն այստեղ ո՞նց ա նստած․ Խամոյանը՝ Փաշինյանին
«Անցած շաբաթ այս Խորհրդարանում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը ցնցել է ողջ ՀՀ-ն։ Ձեր կողմից նշանակված ՔԿ ղեկավարը հայտարարել է, որ Ձեր թիմի պատգամավորը որդու համար առնվազն երկու անգամ միջորդություններ է ուղարկել և սրա մասին 2,5 ժամ տևող հարցուպատասխանի ընթացքում 20-ից ավելի իշխանական պատգամավորներից որևէ մեկն այդպես էլ հարց չհնչեցրեց։ Ասում եք՝ դժգոհ եք կոռուպցիայի դեմ պայքարից, լու՞րջ եք ասում։ Էս մի շաբաթվա ընթացքում հեռախոսը վերցրե՞լ եք, զանգե՞լ եք տիկին դատախազին, հարցրե՞լ եք ՝ ի՞նչ կա այդ գործից։ Ինչո՞ւ իրավական հետևանքներ չի ունեցել այդ հայտարարությունը։ Հիշեցնեմ՝ հանցագործության մասին հաղորդում տված անձնավորությունը ՔԿ նախագահն է՝ Ձեր կողմից նշանակված։ Հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ չկա իրավական գործընթաց»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Եթե մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս ունենայինք, դուք դրա մասին ոչ կիմանայիք, ոչ կլսեիք, ոչ էլ ՝ ՀՀ-ն կցնցվեր»,- ասաց Փաշինյանն ու հավելեց․ « Բոլոր իրավական պրոցեսները չեն կարող տեղի չունենալ։ Պետք չէ, որ հեռախոս վերցնեմ։ Պրոցեսները պետք է տեղի ունենան՝ անկախ նրանից, թե հեռախոս վերցնող կա՞, թե ոչ։ ՀՀ-ում հարաբերությունների կարգավորման գործիքը հեռախոսը չէ, օրենդրությունն է»։
Արձագանքելով Փաշինյանին, Խամոյանն ասաց․ «Բա որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, Հովիկ Աղազարյանն այստեղ ո՞նց ա նստած։ Եթե ընդդիմադիր պատգամավոր լիներ, նույն օրը դատախազն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացներ ԱԺ։ Ինչո՞ւ գործ չի հարուցվել և ածանցյալ հարց՝ Արգիշտի Քյարամյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել »։
«Իսկ ինչու պետք է Հովիկ Աղազարյանն այստեղ նստած չլինե՞ր։ Ի՞նչ ա տեղի ունեցել, դատավճի՞ռ կա, որևէ մեկի մեղավորությունը ապացուցվե՞լ է»,- պատասխանեց Փաշինյանը՝ շարունակելով․ «Քրեական գործի հարուցումը վարչապետի կամ կառավարության որոշմամբ տեղի չի ունենում, իսկ այն մարմինները, որոնք պետք է հարուցեն կամ չյարուցեն, գնահատում են ձեռքի տակ եղած նյութերն ու ապացույցները»։
Ավելին՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հենց հիմա սուտ եք ասում․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
- Գառնիկ ջան, դու Կիրանցի թեման ես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում, ասեք, մենք էլ իմանանք. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան