ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ՌԴ բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու հրավեր
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում ռուսական տան հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության համար:
Նախարարությունից նշում են, որ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ քաղաքացիություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2024 թ. դրությամբ գրանցում չունեցողներ):
Դիմումներն ընդունվում են մինչև 2025 թ. հունվարի 15-ը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://education-in-russia.com/ տեղեկատվական համակարգում, ինչպես նաև կցել պահանջվող փաստաթղթերը:
Ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների ցանկին կարելի է ծանոթանալ ՌԴ կրթության և գիտության նախարարության կայքում հետևյալ հղումով՝ https://russia-edu.minobrnauki.gov.ru/:
Մրցույթի անցկացման (ընտրության կարգ, քննությունների ժամկետներ) վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի լրացուցիչ:
Գրանցման, հարցաթերթիկի լրացման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել Երևանում ռուսական տուն (Մարշալ Բաղրամյան 34): Խորհրդատվության օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 11:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00, հեռախոս՝ +374 (10) 300-350 (լր. 422), +374 (98) 54-48-90, էլ. հասցե՝ [email protected]: