Կազան. Ալիևը կծեց չակ-չակն ու փոխանցեց պատվիրակության անդամին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն Կազանում է՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին գրումէ «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Թաթարստանի օդանավակայանում նրան դիմավորել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը՝ Ալիևին հյուրասիրելով չակ-չակ կոչվող ազգային ուտեստով։
Ալիևը կծել է չակ-չակն ու փոխանցել ադրբեջանական պատվիրակության անդամին։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։ Դրան մասնակցելու համար Կազան է ժամանել 36 երկրի ու միջազգային կազմակերպության ղեկավար։ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովի երկրորդ մասին։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
- Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան
- Էրդողանը հաստատել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությունը