
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից:
«Հայաստանը Հաղթեց Voice of Turan միջազգային մրցույթում»,- գրել է նա։
«Voice of Turan» երգի միջազգային մրցույթում» անցկացվել է Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում։
Մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ։ Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Հայաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից։ Ընտրվել են այն երգիչները, ովքեր հաջողությունների են հասել միջազգային մրցույթներում։