Մինչև տարեվերջ ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը հասնելու է 50/50 %-ի.Վահե Հովհաննիսյան
«Համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 75 մլն եվրոյի չափով»,- ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարա Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով
Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Նախարարը նշեց, որ վարկն ուղղվելու է 2024 թվականի բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման ընդհանուր կարիքի բավարարմանը։
Հովհաննիսյանը հայտնեց, որ 482.9 մլրդ դրամ պակասուրդ կա 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված, իսկ իր ներկայացրած վարկային ծրագիրը իրականացվում է Ասիական զարգացման բանի հետ համատեղ բազմամյա ծրագրի համատեքստում։
Նախարարի խոսքով՝ վարկի տոկոսադրույքը կարող է ընտրվել լողացող կամ ֆիքսված և այն կազմելու է 3.528%, տրամադրվելու է 20 տարի մարման ժամկետով, որից 5 տարին՝ արտոնյալ։
Վահե Հովհաննիսյանը հյատնեց, որ բյուջեի պակասուրդն արդեն գերազանցել է օրենքով սահմանված 3%-ը, բայց այն ուղղվելու է ֆինանսական խնդիրների և ԼՂՀ-ից բռնագաղթածների սոցիալական և բնակարանային խնդիրները լուծելու համար։
Ընդունելով, որ 2024 թվականի բյուջեով պակասուրդը մոտ 1 մլրդ եվոր է՝ նախարարն ասաց դրա մի մասը փակվելու է արտաքին վարկեր ներգրավվելու միջոցով և ԱԺ հերթական նիստում ևս երկու վարկ ներգրավվելու նախագիծ է ներկայացնելու, իսկ մնացած մասը ֆինանսավորվելու է պետական գանձապետական պարտատոմսեր թողարկելու միջոցով։
Նա զեկուցեց նաև Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որով 100 մլն դոլար վարկ է ներգրավվելու։
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ մինչև տարեվերջ ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը հասնելու է 50/50 %-ի։
Հարակից հրապարակումներ`
- Պետական պարտքով և տնտեսական կառուցվածքով անդառնալիության շեմին ենք կանգնած. Նաիրի Սարգսյան
- «Ժողովուրդ». Պետական պարտքը շարունակում է աճել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին